Երևանի նոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերին 21 -ին

Երևանի նոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերին 21 -ին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ բոլորին հրավիրել է դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ին, մասնակցելու Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությանը։

Նախքան այդ նրան զեկուցվել է, որ ավարտին են մոտենում ամանորյա տոնական ձևավորման և Հանրապետության հրապարակի տոնածառի տեղադրման աշխատանքները: Հիշեցնենք, որ մոտ 70 մլն, արժողությամբ տոնածառը գագաթի հետ միասին ունի 37 մետր բարձրություն,200 կիլոմետր լույսեր և 1500 խաղալիք։ Իսկ տոնածառի տեղադրման և զարդարման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 1-ին