Մարդը մեկ անգամ է մեռնում, բայց՝ արժանապատվորեն. Էրդողան

Մարդը մեկ անգամ է մեռնում, բայց՝ արժանապատվորեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին այցելել է Ստամբուլի նահատակների ընտանիքների ասոցիացիա՝ «Ժողովրդավարության եւ ազգային միասնության օրվա՝ հուլիսի 15-ին» նվիրված միջոցառումների շրջանակում։ Էրդողանը Ղուրանից հատվածներ է մեջբերել և ելույթ ունեցել.

«Սիրելի Ստամբուլի բնակիչներ, նահատակների (2016 թ. հեղաշրջման փորձի ժամանակ-խմբ.) հարազատներ, հերոս վետերաններ, անկեղծորեն ողջունում եմ ձեզ։ Միասին ոգեկոչում ենք հուլիսի 15-ի դավաճանական հեղաշրջման փորձի ութերորդ տարելիցը։ 

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր դուրս եկան հրապարակ։ Միայն այս կամրջի վրա մահացել է 34 քաղաքացի։ Մենք երբեք չենք մոռանա այդ իրադարձությունները, դրանք դրոշմված են մեր հիշողության մեջ։ Մարդը մեկ անգամ է մահանում: 

Մենք երախտագիտությամբ կհիշենք նրանց, ովքեր արժանապատվորեն զոհվեցին հանուն իրենց հայրենիքի»,- ասել է Էրդողանը։