Ուղղակի ամոթ ձեզ, հազար ամոթ ..․

Ուղղակի ամոթ ձեզ, հազար ամոթ ..․

Եվրոպական հեազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն անդրադարձել է երեկ ԲԴԽ չընտրված Աննա Մարգարյանի՝ ԱԺ ամբիոնի մոտ սայթաքմանը։

Facebook-յան իր էջում նա գրել է․ «Երեկ ԱԺ ամբիոնի մոտ ելույթից հետո իմ լավ ընկեր, լավ մարդ ու պրոֆեսիոնալ իրավաբան Աննա Մարգարյանը սայթաքեց աստիճանի վրա, ինչը լայն «խրախճանք և զվարճանք» առաջացրեց մեր հասարակության տգետ և անտաշ մասի մոտ։

Բայց վրդոհվմունքս սրան չէ ուղղված, այլ այն լրատվամիջոցներին, որոնք ակտիվորեն տարածեցին այդ տեսանյութը։

Նրանք մի քանի հատ ավել լայքի ու դիտման համար չխորշեցին կնոջ համար անհարմար և տհաճ իրավիճակը հանրայինացնել, տարածել։

Մի՞թե այլևս չկան էթիկայի կանոններ, հարգանք մարդու արժանապատվության նկատմամբ։

Մի՞թե այդքան ընկել եք, որ պատրաստ եք կնոջ անհարմար իրավիճակն օգտագործել ձեզ գովազդելու համար. . .

Ուղղակի ամոթ ձեզ, հազար ամոթ . .»։