Կստեղծեն իրենց ապահովագրական ընկերությունը 

Կստեղծեն իրենց ապահովագրական ընկերությունը 

ԲՌԻԿՍ անդամ երկրները կստեղծեն իրենց անկախ ապահովագրական ընկերությունը, որի հիմքում դրված կլինեն ժամանակակից տեխնոլոգիաները։ Վերջինս կգործի անկախ քաղաքական որոշումներից։ Այս մասին «RT Arabic»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ Համաձայն ռուս պաշտոնյայի, ներկայումս արդեն հասունացել է պահը, որպեսզի երկրների միջեւ առեւտրային կապերը ապահովագրվեն։

Այդ նպատակով էլ ստեղծվելու է ապահովագրական ընկերությունը, որը թույլ կտա կառուցել ապրանքների, բեռների եւ ծառայությունների ապահովագրման համակարգ, որն իր գործունեության ընթացքում կախված չի լինի քաղաքական որոշումներից։ Սիլուանովը նաեւ նշել է, որ ներկայումս, երբ նկատվում է համաշխարհային տնտեսակարգի մասնատում, նման ընկերություն ունենալը անհրաժեշտություն է։ Ռուս նախարարը ասել է, որ ակնկալիքn այդ ընկերությունից մեկն է՝ որակյալ կերպով ապահովել ԲՌԻԿՍ անդամ երկրների էկոնոմիկաների պահանջները։