ԱՄՆ-ում նշել են երկու բառ, որ կկանգնեցնի հակամարտությունը Ուկրաինայում

Արեւմուտքը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը՝ Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելով, գրում է ամերիկյան 19FortyFive հանդեսը։ Հոդվածի հեղինակը հղում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որում նա առաջարկել էր ԱՄՆ-ին և ԵՄ-ին հաշվի առնել Մոսկվայի մտահոգությունները Եվրոպայում անվտանգության նոր համակարգ մշակելիս։
Միաժամանակ, ապագա անվտանգության ճարտարապետության հիմնական գործոններից մեկը, ըստ հեղինակի, կարող է դառնալ Շվեդիայի և Ֆինլանդիայի մերժումը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու։
Նախօրեին Մակրոնը TF1-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինայում խաղաղության վերականգնումից հետո Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետությունը պետք է ներառի անվտանգության երաշխիքներ Մոսկվայի համար:
Կարծիքներ