Մոսկվան հերքում է. Վրաստանի հետ բանակցություններ չկան

ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ընթացող աշխատանքի մասին, «ծուղակ» է անվանել դա:
Գերատեսչության հայտարարությունը տարածել են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարատեսակ «ծուղակները», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։
Ավելի վաղ վրացական ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքը հայտնել էր, որ երկու երկրների կառավարությունները, իբր, ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան բացման ուղղությամբ։ Նշվում է, որ Թբիլիսին արդեն աշխատակիցներ է ընտրում դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատելու համար։
Կարծիքներ