Կիմ Չեն Ընը սպիտակ ձիով բարձրացել է Պեկտուսան սարի գագաթը

Կիմ Չեն Ընը սպիտակ ձիով բարձրացել է Պեկտուսան սարի գագաթը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սպիտակ ձիով բարձրացել է սրբազան Պեկտուսան սարի գագաթը։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի կետրոնական լրատվական գործակալությունը։ Փհենյանում կարծում են, որ առաջին ձյան պատվին Կիմ Չեն Ընի կողմից Պեկտուի գագաթ բարձրանալը համարում են մեծ իրադարձություն, քանի որ այն խորհրդանշում է այն ծանր պայքարը, որ անցել է հյուսիս-կորեացի ժողովուրդն հանուն իր ապագան իր ձեռքերով կերտելու մեծ գործի։ Հիշեցնենք, որ Պեկտուսան լեռան բարձրությունը 2750 մետր է։ Ըստ ավանդության այդ սարից է իջել կորեացի ժողովրդի հիմնադիր Տանգունը եւ սարը համարվում է սրբազան։