Քոչարյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել փետրվարից 23֊ից մարտի 1֊ը ընկած ժամանակահատվածում

Քոչարյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել փետրվարից 23֊ից մարտի 1֊ը ընկած ժամանակահատվածում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցավ եւ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում։ 

«Ընտրություններից հետո 21,5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել էր, որ ինքը ընտրված նախագահ է, ամսի 20-ին արդեն հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարվեց, որ ինքը սյուրպրիզ ունի։ Նա հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության նախարարին և հայտարարվել է, որ միանում են ժողովրդին։ Ես այդ ժամանակ Մոսկվայում էի, և չափազանց մեծ մտահոգություն էր ինձ համար ԵԿՄ-ի այդ շարժմանը միանալու մասին լուրը։ Նշում եմ՝ ոչ միայն Մանվել Գրիգորյանի միանալու մասին լուրն էր մտահոգիչ, այլ հենց ԵԿՄ-ինը։ Ես ընդհատեցի իմ ացը Մոսկվա և փետրվարի 22-ին վերադարձա Երևան։ Հենց օդանավակայանում ինձ զեկուցեցին իրավիճակը, և ես հենց հաջորդ օրը նախագահական նստավայրում հանդիպեցի բարձրագույն զինվորական անձնակազմի հետո»,֊պատմեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ինքը Հայաստան վերադառնալուց հետո հանդիպել է բարձրագույն զինվորական անձնակազմի հետ. «Հանդիպումը կայացավ փետրվարի 23-ին, այն տևել է 20 րոպե։ Չի եղել քննարկում․ հաղորդակցությունը եղել է միակողմանի, ես իմ մտահոգությունն եմ հայտնել և գնացել։ Առաջին հարցն այն էր, որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, ուստի մենք պետք է սահմաններին շատ ուշադիր լինենք, որ հակառակորդը չկարողանա օգտվել այդ իրավիճակից։ Ես ինքս, երբ Արցախում էի օգտվել եմ Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակից և այդ ընթացքում մենք ազատագրել ենք միանգամից 3 շրջան։ Հաջորդ խնդիրը եղել է հետևյալը՝ ԵԿՄ-ում իրադարձությունները։ Շատ հստակ է եղել հարցը՝ կամ երկրապահ եք, կամ քաղաքական գործիչ»։

Նշենք, որ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հիմնավոր լինել֊չլինելու հարցը։ Պաշտպաններն ավարտել են իրենց ելույթներն, այժմ հերթը Քոչարյանին է։ Որից հետո դատախազները կներկայացնեն իրենց դիրքորոշումները։