Պատրաստ են ապահովել պայմաններ՝ բանակցությունների համար 

Պատրաստ են ապահովել պայմաններ՝ բանակցությունների համար 

Բելառուսը ցանկանում է մասնակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններին եւ պատրաստ է նպաստելու դրանց շարունակմանը, այդ թվում նաեւ՝ բելառուսական տարածքում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Արտգործնախծարար Վլադիմիր Մակեյը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ուկրաինայի հարցով տեղի ունեցած նիստի ժամանակ։

«Մինսկը որպես անմիջական հարեւան, հետաքրքրված է մասնակցելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններին, որոնք լինելու են ռազմավարական խաղաղ կարգավորման օրակարգով եւ պատրաստ է ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները դրանց շարունակման համար, այդ թվում նաեւ՝ բելառուսական հողում»,- ասել է նա։

Մակեյը նշել է նաեւ, որ Բելառուսը երբեք հանդես չի եկել պատերազմի օգտին, սակայն միաժամանակ նաեւ Բելառուսն ունի դաշնակցային պարտավորություններ։