Հայտնի ամերիկացի դերասանուհին բանտ կնստի կաշառք տալու համար

Հայտնի ամերիկացի դերասանուհին բանտ կնստի կաշառք տալու համար

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ֆելիսիտի Հաֆմանը դատապարտվել է բանտարկության այն բանի համար, որ նա կաշառք է տվել, որպեսզի իր դուստրը սովորի քոլեջում։ «Հուսահատ տանտիրուհի» սերիալի աստղն իհարկե անազատության մեջ կանցկացնի 14 օր։ Այս մասին գրում է enovosty.com-ը։ Նշենք, որ Associated Press-ն էլ հաղորդել է, որ Հաֆմանը առաջին դերասանուհին է, ով բանտարկության է դատապարտվել բարձրագույն ուսումնական հաստատություն դիմողի անցողիկ միավորներ հավաքելու համար կաշառք տալու համար։ Դատարանում Հաֆմանը հայտարարել է, որ նման քայլի գնացել է, քանի որ վստահ չի եղել, որ իր դուստրը կկարողանա ինքնուրույն կերպով հաղթահարել քննությունները։ Դատարանի վճռում նշվում է, որ դերասանուհու արարքը իմպուլստիվ պոռթկում չէ, քանի որ նա իմացել է նախապես, որ քրեորեն հետապնդելի արարք է կատարում։ Բացի 14 օրյա բանտարկությունից, նա նաեւ կվճարի 30 հազար դոլար տուգանք։