Գնդից դուրս գալուց հետո մտել եմ Վովա Գասպարյանի մոտ. «Սասնա ծռերի» գործով տուժող

Գնդից դուրս գալուց հետո մտել եմ Վովա Գասպարյանի մոտ. «Սասնա ծռերի» գործով տուժող

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին շարունակվեց տուժողների հարցաքննությունը, առաջինը ցուցմունք տվեց Լյուդվիգ Չալաբյանը, որը 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման օրերին գնդի տարածք մտած շտապօգնության վարորդն էր. «Մենք օգնություն էինք ցույց տալիս, ոչ մի բանից տեղյակ չենք»:

Տուժողը դժվարանում էր պատմել, թե ինչ է տեսել, ինչ էր կատարվում ներսում, միայն ասում էր` խառնաշփոթ վիճակ էր: Տուժողն ասաց, որ նկատել է` գնդի ներսում զենք կար: Նա պատմեց, որ գնդի ներսում է մնացել մինչև ժամը 12.00-ն, իսկ դուրս գալուց հետո հանդիպել է Ալեք Ենիգոմշյանին, Վովա Գասպարյանին: Ասաց, որ իրեն տուժող չի համարում և երբ հարցրել են` էլի կմտնես գնդի տարածք, ասել է` այո, վախենալու ոչինչ չկա, մեր տղերքն են:

Նա նաեւ նշեց, որ բացի Վլադիմիր Գասպարյանից հանդիպել է նաեւ Կոտոյան ազգանունով անձի։ Պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ միգուցե՞ Կուտոյան, տուժողն ասաց՝ գուցե, լավ չի հիշում ազգանունը։ Նա նաեւ դիմել էր դատարանին, որ չի առարկում, որպեսզի համաներում կիրառվի խմբի անդամների նկատմամբ։