Բաքուն հերթական հակահայկական քայլն է իրականացնելու

Բաքուն հերթական հակահայկական քայլն է իրականացնելու

Բաքուն հերթական հակահայկական քայլն է իրականացնելու։ Ադրբեջանական իշխանությունները անում են ամեն բան, որպեսզի Ուկրաինայի Գերագույն Ռադայում քննարկվի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ընդունման հարցը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում գործող ադրբեջանական համայնքային կառույցի ղեկավար Հիքմաթ Ջավադովը, ըստ Report-ի փոխանցման։ Ըստ հրապարակման, ադրբեջանական համայնքը արդեն իսկ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ուկրաինա-ադրբեջանական միջխորհրդարանական խմբի ներկայացուցիչների եւ Գերագույն Ռադայի միջազգային հարաբերությունների կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Առաջիկայում սպասվում է, որ հարցը կներկայացվի Ուկրաինայի պառլամենտի միջազգային կոմիտեում։