Հայկ Մարությանը աշխատանքից ազատել է երեք դպրոցների տնօրենների

Հայկ Մարությանը աշխատանքից ազատել է երեք դպրոցների տնօրենների

Երևանի համար 174, 134 և 181 հիմնական դպրոցների տնօրենները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանյի որոշմամբ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Ն. Դանիելյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝
1.Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 174 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:


«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Գ. Ազատյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1.Գոհարիկ Ռուբիկի Ազատյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 134 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Լ. Արեյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1.Լիլիթ Դերենիկի Արեյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 181 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: