Չի ստացվելու Բյուզանդի 1/3-ից հանել մանկական ֆիլհարմոնիան

Չի ստացվելու Բյուզանդի 1/3-ից հանել մանկական ֆիլհարմոնիան

 

Բյուզանդի 1/3 հասցեում է գտնվում նաև Յուրի Բախշյանի անվան մանկակական ֆիլհարմոնիան, որը 2013-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ՝ անվարձահատույց օգտագործման իրավունքով, անժամկետ, տրվել է կազմակերպությանը, բայց, արի ու տես, նրանց էլ քաղաքապետարանից թուղթ է եկել, որ քաղաքապետարանը հրաժարվում է պայմանագրից։

«Մանկական ֆիլհարմոնիա է կոչվում, որովհետև երաժշտական դպրոցների երեխաները այս արվեստի դպրոցում նվագախմբային արվեստին են հմտանում․ էստեղ նվագում են ժողգործիքներ, դասական երաժշտության նվագախումբ, կամերային, ջազ։ Առնվազն 4 նվագախումբ է գործում այստեղ, և երեխաների թիվը բավական շատ է։

Նշենք, որ մանկակական ֆիլհարմոնիան այս նույն շենքում գործում է 1994-ից։ Նայելով գույքի անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագրին՝ Անահիտ Բախշյանն ընթերցեց ֆորսմաժորային այն պայմանները, որոնք նախատեսված են որպես պայմանագրի խզում։ «Կարդում եմ էս հիմքերը, դրանց համապատասխան ոչ մի պայման էսօր չի գործում, բայց, չգիտես ինչու, զանց առնելով ավագանու որոշումը, պայմանագիրը, սեփականության վկայականը, որ տրվել է սրա հետ մեկտեղ ստացվում է նման ծանուցում»,-հայտարարեց Անահիտ Բախշյանը։

Քանի որ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մինչ այս պնդում էր, որ սխալ տեքստ է կազմվել, խոսքը վտարման մասին չէ, Անահիտ Բախշյանը հակադարձեց՝ բա ի՞նչ է, եթե ոչ վտարում։ «Հրաժարվում է․․․ ներողություն, Երևանի ավագանին ինստիտուցիոնալ կառույց է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ»,-նկատեց Անահիտ Բախշյանը։ Նա ասաց, որ «հրաժարվում է -ին արձագանքելու համար բառեր չի գտնում, բայց ասաց, որ սա նշանակում է մեկ բան՝ «չեղած տեղից, օդից մի բան բռնել, կարող է՝ ստացվի։ Չի ստացվելու»։