Ֆրանսիայի խաղաղության բանաձևը չի բխում ոչ Մոսկվայի, ոչ ուկրաինացիների շահերից. Զախարովա

Ֆրանսիայի խաղաղության բանաձևը չի բխում ոչ Մոսկվայի, ոչ ուկրաինացիների շահերից. Զախարովա

Ուկրաինայում «հակամարտության» խաղաղ կարգավորման բանաձեւը, որն առաջարկում է Ֆրանսիան, հաշվի չի առնում ոչ Մոսկվայի օրինական շահերը, ոչ էլ Ուկրաինայի բնակիչների մեծ մասի իրավունքները:
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիի հայտարարությունները, ով լքում է Մոսկվան:

Զախարովան նշել է. դեսպանն ասում է, որ անհրաժեշտ է, որպեսզի իրավիճակը վերադառնա միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխանությանը, ինչպես նաև հաշվի առնվեն ուկրաինացիների, եվրոպացիների և Ֆրանսիայի մտահոգությունները անվտանգության հարցերով։

«Միևնույն ժամանակ նա ոչինչ չի ասում Ուկրաինայում մոլեգնող նեոնացիզմի, ընդդիմության դեմ բռնաճնշումների, հավատացյալների իրավունքների ոտնահարման և էթնիկ ռուսների և ռուսալեզու քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարումների մասին»,- վստահեցնում է Զախարովան։

Նրա կարծիքով, Ֆրանսիայի դերն Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմում ի սկզբանե «կարելի է համարել ցանկացած բան, բայց ոչ միջնորդական»։
ՌԴ ԱԳՆ խոսնակը պնդում է, որ արդյունքում «Ֆրանսիան Կիևի ամենաակտիվ ֆինանսական և ռազմական հովանավորներից մեկն է»։