Կորոնավիրուսային սկանդալ Վրաստանի ու Հայաստանի միջև

Կորոնավիրուսային սկանդալ Վրաստանի ու Հայաստանի միջև

Ադրբեջանական կայքերն անդրադարձել են Հայաստանի ու Վրաստանի միջև կորոնավիրուսային սկանդալին՝ հաղորդելով Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի բուժական մասի ղեկավար Մարինա Էզգուբայայի խոսքը, որ Վրաստանը չի թաքցնում վարակվածության դեպքերը։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ հարևան երկրի հակահամաճարային ու առողջապահական համակարգերը տարբերվում են հայկականից և ոչ լավ առումով։ Սրանից հետո Թորոսյանը հավելել էր, որ Հայաստանը թափանցիկ է իր տվյալների հարցում։ «Մեր բոլոր տվյալները ճշգրիտ են, մենք չենք թաքցնում ոչ մի դեպք։ Հիվանդների թիվը այսօրվա դրությամբ 728 թ, և եթե մեկը կասկածում է, ապա չգիտեմ․․․ իմ կարծիքը կարևոր չէ, ճշմարտությունը մեկն է, մենք ունենք 728 հաստատված դեպք»- ասել է Էզուգբայան։