«Հրապարակ».Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից

«Հրապարակ».Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից

Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն արձակուրդ է վերցրել եւ, մեզ հասած տեղեկություններով, այլեւս չի վերադառնա: Թերեւս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու կադրի հետ։

Նա 1997 թվականից աշխատել է կառավարության աշխատակազմում, եղել է վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ, ապա տեղափոխվել է արդարադատության նախարարություն՝ նախարարի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, հետո՝ գլխավոր դատախազի խորհրդական, ապա Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո նշանակվել է նրա տեղակալ։ 2017-ին վերադարձել է արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։

Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրը։ Արդարադատության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ ասաց․ «Հաստատում եմ, որ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար տիկին Նունե Խաչատրյանը հերթական արձակուրդի դիմում է ներկայացրել»: Իսկ հետագայում «չվերադառնալու» մասին հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում։