Փամփուշտը հալել, կախել էր դոշից․․․

Փամփուշտը հալել, կախել էր դոշից․․․

2018 թվականի հոկտեմբերի 8-ն էր։ Աննա Հակոբյանը մեկնել էր իր գաղափարակիցների հետ Ստեփանակերտ։ Նրանք մեկնել էին առաջնագիծ` խաղաղության իրենց ուղերձը հղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին։ Խոսում էին 2016 թվականի հարյուր զոհի մասին   ու հարցնում՝ արդյո՞ք որևէ մեկը կշահի, եթե ևս 30 տարի այսպես շարունակվի, արդյո՞ք ժամանակը չէ փոխել իրերի դրությունը և նոր բան մտածել։ Մոռացե՞լ եք նրա խոսքերը․ 

« ․․․ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առջև կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։
Օրինակ՝ դրանք կվերածվեն այնպիսի զարդերի, որ ես այս պահին կրում եմ։ Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված։ Պարզվում է՝ Երեւանում կա մի վարպետ, որը զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից։ Ես չգիտեի, դրա մասին իմացա վերջերս։ Բայց հենց իմացա, մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը։ Եվ յուրաքանչյուր կին, որ կմիանա արշավին, կունենա նման զարդ»։

Խաղաղության կեղծ քարոզարշավով կուրացնելով հայրենակիցներին, եկավ, որ 2016-ի հարյուր զոհը փոխարինի տասնյակ հազարավոր զոհերով, հաշմանդամներով ու գերիներով։ Եկավ, որ Արցախի 75 տոկոսը հանձնվի թշնամուն, որ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժի թշնամին։ Դոշից կախել էր փամփուշտից ձուլված զարդը՝ քնեցնելով մարդկանց։ 

Ու հիմա հարցնում եք՝ ինչու՞ են քնած մարդիկ, ինչու՞ չեն զարթնում․․․ Քնեցման գործընթացը իշխանության գալու առաջին օրվանից է սկսվել։ Հալել պետության փամփուշտները, երկրի անվտանգությունը պաշտպանել զարդերով, թուլացնել բանակը ու երկիրը հանձնել թշնամուն։ Սա էր նրա երազած խաղաղությունը, որ երեսուն տարի հանգիստ չէր տալիս նրան։