Հնդկաստանում 15 մարդ է զոհվել պատի փլուզումից

Հնդկաստանում 15 մարդ է զոհվել պատի փլուզումից

Տասնհինգ մարդ է զոհվել, առնվազն, Հնդկաստանի Թամիլնադ նահանգում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է NDTV-ն, հավելելով, որ փլուզվել է շինություններից մեկի պատը՝ տեղատարափ անձրեւի պատճառով։ Փրկարարները իրականացնում են որոնողական եւ փրկարարական աշխատանքներ։ Ենթադրվում է, որ պատի փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել։