Ծառուկյանի վերաբերյալ նիստը հետաձգվեց

Ծառուկյանի վերաբերյալ նիստը հետաձգվեց

Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի և Ծառուկյանի պաշտպանական թիմի ներկայացրած բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 7-ին:

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ նիստի հետաձգման պատճառն այն է, որ դատարանը չի ստացել բողոքների մի մասը: