Ուսուցիչներին վիրավորողները կտուգանվեն

Ռուսաստանի Պետական Դումայում առաջիկա օրերին կներկայացվի օրենքի նախագիծ, որը կնախատեսի վարչական պատասխանատվություն՝ մանկավարժներին վիրավորելու համար։ Նախագիծը հեղինակել են Դումայի Լուսավորության կոմիտեի փոխնախագահ Յանա Լանտրատովան, պատգամավորներ Ալեքսանդր Տերենտեւը եւ «Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Սերգեյ Միրոնովը։
Համաձայն նախագծի, մանկավարժին հրապարակավ վիրավորելու համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել՝ 5-20 հազար ռուբլի, պաշտոնյաները՝ 50-100 հազար ռուբլի, իրավաբանական անձինք՝ 200-500 հազար ռուբլի։ Համացանցում վիրավորանքի հրապարակման համար քաղաքացիները կտուգանվեն՝ 10-30 հազար ռուբլի, պաշտոնյաները՝ 100-200 հազար ռուբլի, իրավաբանական անձինք՝ 500-700 հազար ռուբլի։ Նախագիծը ներկայումս ուղարկվել է Գերագույն դատարան եւ կառավարություն՝ կարծիքի համար։ Լուսավորության նախարարությունն, ի դեպ, արդեն հայտարարել է, որ սկզբունքորեն հավանություն է տալիս նախագծին։
Կարծիքներ