ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը եւ լիցքաթափել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ խնդրում կողմերին առանց դանդաղելու ձեռնարկել քայլեր՝ իրադրության լիցքաթափման համար»,- ընդգծել է Դյուժարիկը։

Նա նաեւ հայտարարել է, որ Գուտերեշը կոչ է արել կողմերին զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը խորապես անհանգստություն է հայտնել սահմանային լարվածությամբ, որի ընթացքում տեղի է ունեցել հրաձգություն՝ ներառյալ նաեւ ծանր սպառազինությունների կիրառմամբ։