Ես ցանկանամ-չցանկանամ, մեկ է համագործակցելու եք նրանց ամենավառ ներկայացուցիչների հետ

Ես ցանկանամ-չցանկանամ, մեկ է համագործակցելու եք նրանց ամենավառ ներկայացուցիչների հետ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ Հակոբյանը ասել էր, որ չի ցանկանա, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն համագործակցեն ՀՀԿ-ի հետ, «մտած լինեն այդ խաղի մեջ»․

«Մեծարգո պարոն պատգամավոր, ես էլ չեմ ուզենա որ դուք խոշոր գործարար-բարերարների և նրանց մերձավոր ազգականների բիզնես շահերի ջատագովը լինեք, միջնորդություններ ներկայացնեք նրանց բիզնես գործունեության համար։

Ցանկանաք դուք, թե՝ ոչ, ԼՀԿ-ն չի համագործակցում նախկին իշխանությունների հետ։ Իսկ ես՝ որքան էլ (չ)ցանկանամ, դուք՝ համագործակցում եք նրանց ամենավառ, թեկուզ և նախկին դարձած ներկայացուցիչների հետ»,- արձագանքել է Խաժակյանը։