Բերեմ հարկ տամ, որ Նիկոլը պետական ինքնաթիռով թռնի Դուբա՞յ

Բերեմ հարկ տամ, որ Նիկոլը պետական ինքնաթիռով թռնի Դուբա՞յ

Գրել էինք, որ Մարտունի- Գավառ ճանապարհը փակ է: Բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ ՊԵԿ-ի կողմից օրենսդրական պահանջը կիրառելու, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտահարկ ՀՀ-ին:

«Հիմա ես պետք է գնամ Ռուսաստան, աշխատեմ, բերեմ հարկ տամ, որ Նիկոլը պետական ինքնաթիռով թռնի Դուբա՞յ։ Էսքան մարդ ՌԴ-ի շնորհիվ է ապրում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մի տղամարդ՝ տեղեկացնելով, որ պատերազմի մասնակից է, կռվի ժամանակ վիրավորվել է ու բուժման գումարը նույնպես կարողացել է հավաքել արտագնա աշխատանքի միջոցով: «Գնացել եմ պատերազմ հալալ ախպորս հետ, վիրավորվել եմ, իմ գրպանից եմ դրել, բուժվել, բուժումս էլ կիսատ մնաց, որովհետև գումարս չհերիքեց»,- ասաց նա: