Իրանում կորոնավիրուսի պատճառով երեք տասնյակից ավելի մարդիկ ցանկություն են հայտնել գալ Հայաստան | «Հրապարակ» 24.02.2020

Իրանում կորոնավիրուսի պատճառով երեք տասնյակից ավելի մարդիկ ցանկություն են հայտնել գալ Հայաստան | «Հրապարակ» 24.02.2020

Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը անում է հնարավորը՝ ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ»,-գրել է Նաղդալյանը:
Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 47-ի, գրանցվել Է 12 մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմ, Մարքազի եւ Մազանդարան նահանգներում:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.