«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Հանրապետության նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ Ազնավուրի հիշատակը։