Պատրաստ եղեք Ռուսաստանի հարձակմանը․ ի՞նչ է պնդում Մակրոնը

Պատրաստ եղեք Ռուսաստանի հարձակմանը․ ի՞նչ է պնդում Մակրոնը

Եվրոպայի առաջնորդները պետք է պատրաստվեն առաջիկա տարիներին Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է El Mundo-ն։

«Կոլեկտիվ վերլուծությունն այն է, որ մենք պետք է պատրաստվենք ռուսական հարձակմանը մի քանի տարի հետո», - ասել է Մակրոնը Փարիզում Ուկրաինային աջակցող համաժողովի բացման ժամանակ, որին մասնակցել են մոտ 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: