Հեղափոխականներն արդեն իրար վրա են «ղժժում»

Հեղափոխականներն արդեն իրար վրա են «ղժժում»

Հեղափոխականներն արդեն իրար են ծաղրում ու, խոսակցական լեզվով ասած, իրար վրա ղժժում։ Ահավասիկ՝ այս նկարն ու դրա վրա արված մեկնաբանությունը։ Լուսանկարում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է՝ փափուկ խաղալիքը գիրկը։ Նա այստեղ սեփական օրինակով փորձարկում է ամրագոտիների կարևորությունը հարվածի ժամանակ։ Ու նրա գրկում, չգիտես ինչու, հայտնվել է այս փափուկ խաղալիքը։ Թորոսյանի այս լուսանկարը, ինչ խոսք, զվարճալի է։

Բայց ուշագրավն այն է, որ այս լուսանկարը զվարճացրել է նաև Թորոսյանի թիմակից հեղափոխականներին։ Օրինակ՝ Տիգրան Մազմանյանը, ով սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ընկերներից է ու նրա՝ նախարար դառնալուց հետո անցել էր աշխատանքի սփյուռքի նախարարությունում, այս լուսանկարը տեղադրել է իր էջում ու այսպիսի ծաղրող, հեգնական գրառում կատարել։


Ես գիտեմ, թե ինչու
Շատ ուրախ եմ այսօր,
Իսկ արջուկն ու նապաստակը
Թող ներեն, թող ներեն,
Որ այսօր ես ծխել եմ 2 ծուխ եմ ես տվել։

Մազմանյանն իր այս գրառմամբ փաստացի առողջապահության նախարարին թմրամոլի տեղ է դրել։