Թուրքիայում առաջարկել են ուսումնասիրել F-35-ի եւ Ս-400-ի համատեղելիությունը

Թուրքիայում առաջարկել են ուսումնասիրել F-35-ի եւ Ս-400-ի համատեղելիությունը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ ՆԱՏՕ-ի կազմում, եւ ուսումնասիրել F-35 կործանիչ ինքնաթիռների եւ Ս-400 համակարգերի համատեղելիությունը։

Այս մասին հայտնում է «Զվեզդա»-ն։ Այս հայտարարությունը թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արել է Դավոսի գլոբալ տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Անհանգստությունն այն է, որ ասվում է, թե F-35-ն ու Ս-400-ները անհամատեղելի են։ Եկեք ստեղծենք աշխատանքային խումբ։ ՆԱՏՕ-ն կարող է այն ղեկավարել։ Թույլ տանք, որպեսզի մասնագետները հարցն ուսումնասիրեն եւ գնահատական տան»,- մասնավորապես ասել է Չավուշօղլուն։