Որ երկրներում են ապրում աշխարհի ամենագեղեցիկ կանայք

Որ երկրներում են ապրում աշխարհի ամենագեղեցիկ կանայք

Վենեսուելան ճանաչվել է 2018 թվականի համար այն երկիրը, որը հատկապես աչքի է ընկել գեղեցկության եւ նրբագեղության միջազգային մրցույթներին իր ակտիվ մասնակցությամբ։ Ինչպես հաղորդում է Missosology կայքը, սա նշանակում է, որ Վենեսուելան ճանաչվել է այն երկիրը, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք։ Նման եզրակացության կայքի վերլուծաբանները հանգել են համաշխարհային նշանակության գեղեցկության եւ նրբագեղության հինգ մրցույթների տվյալներ վերլուծելիս։ Այսպես «Միս Ինտերնեյշնլ» մրցույթում հաղթել է Մարիեմ Վելասկոն, «Միսս Տիեզերքում» երկրորդ տեղ է գրավել Ստեֆանի Գուտյերեսը։ Վենեսուելացի աղջիկաները հաղթել կամ պատվավոր տեղեր են զբաղեցրել «Միսս Աշխարհ», «Միսս Երկիր» եւ «Միսս սուպերնեյշնլ» մրցույթներում։ Ըստ նույն ուսումնասիրության, բացի Վենեսուելայից, աշխարհի ամենագեղեցիկ կանայք ապրում են նաեւ՝ Մեքսիկայում, Ֆիլիպիններում, Վիետնամում եւ Հարավային Աֆրիկայում։