Ջալալ Հարությունյանը եւ Արայիկ Հարությունյանը կկանչվեն քննիչ հանձնաժողով

Ջալալ Հարությունյանը եւ Արայիկ Հարությունյանը կկանչվեն քննիչ հանձնաժողով

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մինչեւ սեպտեմբերի վերջ կկանչվեն Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի վերջին հյուրը կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր։

Հարցազրույցը՝ շուտով։