Պետք է հարվածել Բաքվում Իսրայելի դեսպանատանը․ իրանցի պատգամավոր

Գրել ենք, որ նախօրեին Իսրայելը ավիահարված է հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության հարեւանությամբ գտնվող շենքին։ Դիվանագետները, ինչպես խոստովանում է Թեհրանը, չեն տուժել։
Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը մեծ կորուստներ է ունեցել․ արաբական աղբյուրների վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնց թվում են՝ ԻՀՊԿ-ի 7 սպա, նրանցից երկուսը՝ գեներալներ են։
Իրանի նախագահը խոստացել է, որ իսրայելական հարձակումն անպատասխան չի մնա։
Անդրադառնալով Սիրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին՝ Իրանի խորհրդարանի պատգամավոր Ջալալ Ռաշիդի Քուչին կոչ է արել հարձակվել Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա՝ որպես վրեժխնդրության դրսևորում։
Կարծիքներ