Բեյրութում որոտացած պայթյունից հետո դեռ 60 մարդ համարվում է անհետ կորած

Բեյրութում որոտացած պայթյունից հետո դեռ 60 մարդ համարվում է անհետ կորած

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Բեյրութում օգոստոսի չորսին որոտացած պայթյունից հետո դեռ 60 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Զոհվածների թիվը արդեն 154 է, ներառյալ այն 25 զոհվածները, որոնց ինքնությունը դեռ նույնականացված չէ։

Հիշեցնենք, որ պայթյունի ամենից հավանական պատճառը, նավահանգստում ոչ պատշաճ հսկողությամբ պահվող ավելի քան 2750 տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումն է եղել։ Նախնական տվյալներով, միայն նյութական վնասը կազմել է 3-5 միլիարդ դոլար։