ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ներկայանում է նոր՝ 52-րդ «ԱՐՏԱՇԻՍՅԱՆ» մասնաճյուղով

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ներկայանում է նոր՝ 52-րդ «ԱՐՏԱՇԻՍՅԱՆ» մասնաճյուղով

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, կարևորելով  իր հաճախորդների ֆինանսական պահանջմունքները և հարմարավետությունը, ներկայանում է  նոր՝  52-րդ «ԱՐՏԱՇԻՍՅԱՆ» մասնաճյուղով, որն առաջարկում է ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ:
 

Շենգավիթ վարչական շրջանում «ԱՐՏԱՇԻՍՅԱՆ» մասնաճյուղը թվով երկրորդ տարածքային ստորաբաժանումն է, որը գտնվում է Արտաշիսյան 86/2 հասցեում: Հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-17:30-ը, իսկ երկու ամսվա ընթացքում՝ մինչև 2020թ. ապրիլի 17-ը, մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել Բանկի ծառայություններից արտոնյալ սակագներով:  
 

Բանկը ներկայացված է ողջ Հայաստանի տարածքում՝ ունենալով 29 մասնաճյուղ Երևանում, 22-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: 
 

«Մենք շարունակելու ենք առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման և զարգացման, միջոցների ներգրավման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ մասնավորապես նոր թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ և շուրջօրյա սպասարկում»,- նշել է Գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Ռուբեն Բադալյանը: