«Վեդի Ալկոյի» Մանվելի հորեղբայրը հափշտակել է Գինեվետի նրա բնարակարանը 

«Վեդի Ալկոյի» Մանվելի հորեղբայրը հափշտակել է Գինեվետի նրա բնարակարանը 

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Վեդի Ալկո» ՍՊԸ֊ի հիմնադիրը և տնօրեն Մանվել Ղազարյանի հորեղբոր՝ Հրանտ Ղազարյանի դատաքննությունը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրանտ Ղազարյանը, 2011թ. նոյեմբերի 1-ին Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ Անդրանիկ Պետրոսի Ղարիբյանի վստահությունը չարաշահելով խարդախությամբ հափշտակել է սեփականության իրավունքով վերջինիս անվամբ հաշվառված, սակայն Մանվել Ղազարյանին փաստացի պատկանող խոշոր չափերի՝ 2.000.000 դրամ արժողությամբ՝ Արարատի մարզի Գինեվետ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 16 բնակարանը:

Մանվել Ղազարյանը այդ բնակարանը գնած է եղել 1998թ. գարնանը՝ 2500 ԱՍՆ դոլար գումարով՝ Անդրանիկ Ղարիբյանից, սակայն նրանց միջև առուվաճառքի գրավոր պայմանագիր չէր կնքվել և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում նշված բնակարանը մնացել է հաշվառված Անդրանիկ Ղարիբյանի անվամբ: Մանվել Ղազարյանը բնակարանը  գնելուց հետո այն ժամանակավոր բնակության համար պարբերաբար տրամադրել է ընկերության տարբեր աշխատակիցների, այդ թվում իր հորեղբորը՝ Հրանտ Ղազարյանին։

Նա էլ, ըստ մեղադրանքի, չարաշահելով Անդրանիկ Ղարիբյանի վստահությունը, վերջինիս մոլորության մեջ գցելով առանց Մանվել Ղազարյանի իմացության և համաձայնության՝ հանդիպելով Անդրանիկ Ղարիբյանին՝ առաջարկել է նշված բնակարանը գրանցել իր անունով: Անդրանիկ Ղարիբյանը, հայտնվելով մոլորության մեջ, ենթադրել է, որ Հրանտ Ղազարյանի պահանջի մասին տեղյակ է Մանվել Ղազարյանը, 2011թ-ի նոյեմբերի 1-ին առուվաճառքի պայմանագրով Հրանտ Ղազարյանի անվամբ է ձևակերպել Արարատի մարզի Գինեվետ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 16-րդ բնակարանը, այդ կերպ Հրանտ Ղազարյանը խարդախությամբ հափշտակել է Մանվել Ղազարյանին փաստացի պատկանող գույքը՝ վերջինիս պատճառելով խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամի գույք։