Երևանի քաղաքապետարանը չի պատասխանում ու վերջ 

Երևանի քաղաքապետարանը չի պատասխանում ու վերջ 

Երևանի քաղաքապետարանը համառորեն  չի պատասխանում Hraparak.am-ի հարցմանը։ Երևանի մետրոյի նոր կայարանի շինարարության, ընթացքի, ֆինանսավորման վերաբերյալ  գրություն ուղարկել էինք մարտի 7-ին, մարտի 13-ին հետաքրքրվել՝ ի՞նչ եղավ պատասխանը։  Քաղաքապետարանի լրատվականից մի շատ քաղաքավարի երիտասարդ ներողություն խնդրելով՝ ասաց, որ չի գտնում նամակը, առաջարկեց շատ արագ նորից ուղարկել այն՝ խոստանալով վերականգնել բաց թողնված ժամանակը։

Նամակը նորից ուղարկեցինք մարտի 13-ին՝ զրույցից 5 րոպե անց։

Այսօր մարտի 19 է, սպասում ենք պատասխանի, որը չկա, և որը էլ ավելի է խորացնում ներքին համոզումը, որ իրականում մետրոյի նոր կայարանը բլեֆ է, տեղեկատվական փուչիկ, որի հետևում ոչ մի նախագիծ ու ֆինանսավորման աղբյուր չկա։

Այսուհանդերձ, շարունակում եմ անհամբեր սպասել, թե Երևանի քաղաքապետարանը ե՞րբ վերջապես կուղարկի պատասխան գրությունը։