«Իմ գայլը» խմբակցություն․ «Ֆեյսբուքը» ծաղրում է «գելխեղդներին»

«Իմ գայլը» խմբակցություն․ «Ֆեյսբուքը» ծաղրում է «գելխեղդներին»

Երեկ Լեռնային Ղարաբաղի  44-օրյա պատերազմի օրերին բունկերներում ու տաքուկ սենյակներում անցկացրած Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզում մեքենային վրա կագնած հոխորտում էր, թե իմքայլականները «գելխեղդ են»։ 

Նրա այս հայտարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բավականին զավեշտալի մեկնաբանությունների է արժանացել։

Արման Հայրապետյանը Փաշինյանի ու տարբեր ցեղատեսակների շների մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել ու կից գրառում կատարել՝ «Թե բա գելխեղդ ։)) Գերասիմ ջան #գործկա», «Թե բա գելխեղդ Հ.Գ. Գերասիմ ջան զադերժական ինչո՞ւմ ա Հ.Հ.Գ. Բոլոր շներից և նրանց պաշտպաններից կանխավ ներողություն եմ խնդրում», «Թե բա գելխեղդ։)) Շներից և շների պաշտպաններից ներողությունս ուժի մեջ է»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իմքայլական վարչապետի նկարն (անհայտ բան ուտելիս) է հրապարակել ու կից գրել․ «Պատառաքաղի վրի գելփիփերթը խեղդելիս...», մուլտֆիլմից հատված է հրապարակել ու գրել․ «Ասք գելխեղդանց»։

Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը լուսանկար է հրապարակել Խորհրդային տարիների «Շան սիրտը» ֆիլմի հերոսներից մեկից՝ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովից, ու մեկնաբանել․ «Ասըմ ա, ես գելխեղդ եմ...»:

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար, գրող Նարեկ Մալյանը նույնպես նույն հերոսի լուսանկարն է հրապարակել․ «Պոլիգրաֆ Պոլիգարֆովիչ Գելխեղդ»։

«Գելխեղդ ա, անունը Նիկոլ, <<հարևան-բարեկամ>> Ալիևի տապչկեն ա բերել․․․», - գրել է «Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Գրիգորյանը՝ հրապարակելով չիխուխուայի (բերանին հողաթափ) լուսանկար։

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրել է․ «Գելխեղդ կխեղդեմ ) ) )»:

«Իմ գայլը խմբակցություն»,- գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։ «Գելխեղդ маминой подруги», - հրապարակված լուսանկարին կից մեկնաբանել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ 

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Վարդանյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմքով մի մարդու և Փաշինյանի դեմքով շան լուսանկար է հրապարակել ու գրել․ «Անատոլիական ղարաբաշ» [Չոբանի շուն]։

Լրագրող Հայկ Խալաթյանը Հայկական գամփռի ու Փաշինյանի մասնակցությամբ նկարային կոլաժ է հրապարակել ու գրել․ «Արջուկիս հիասթափությունը, երբ իմացավ, որ սա էլ ա գելխեղդ»։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրել է․ «Որ ասում էինք դավաճանը իրա հետևորդներին նախիրի տեղ ա դրել մեզանից նեղանում էին, էսօր փաստացի մարդը խոստովանեց, որ իր հետևորդները նախիրի մաս են, որոնց ինքը՝ «գելխեղդը» ուզում է պաշտպանել «գայլերից»: Մարդը ենթագիտակցորեն իրան ընտրողներին ոչխարի սուրուի, կովերի նախիրի տեղ ա դրել ու ստեղ բնավ կապ չունի էն, որ ինքը գելխեղդ չի այլ շարքային ղժղժան տուզիկ»: