Պետախ Տիկվայի համայնքների այգին կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով

2023 թ․ ապրիլի 2-ին ժամը 17:00-ին տեղի կունենա Պետախ Տիկվայի «Համայնքների» զբոսայգին հայ մեծանուն շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու ու ցուցատախտակի բացման արարողությունը, որին մասնակցելու են քաղաքային իշխանություններն ու բազմաթիվ հյուրեր:
Այդ մասին տեղեկացրել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
Նրա խոսքով, Պետախ Տիկվայի քաղաքապետարանի ու հայկական համայնքի համագործակցությունը շարունակական է ու չէր եզրափակվելու միայն Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմամբ:
«Բոլոր հայկական համայնքներին ու հայկական կազմակերպություններին խնդրում ենք մասնակցել այս գեղեցիկ ու հայանպաստ միջոցառմանը»,-ասված է միջոցառման կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։
Կարծիքներ