Հայաստանի հավաքականը հաղթեց Մալթային՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հավաքականը հաղթեց Մալթային՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն

Մենք գրել էինք, որ հունիսի 29-ին Մալթայում մեկնարկելու է փոքր երկրների «եվրոյի» բասկետբոլի մրցաշարը: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ եզրափակչում հայ բասկետբոլիստները հաղթել են հյուրընկալող երկիր Մալթային և դարձել չեմպիոն: 

Մալթայում ընթացող առաջնության եզրափակիչ խաղի առաջին քառորդ մեկնարկային 5 րոպեներին Հայաստանի ընտրանին այդպես էլ միավոր չվաստակեց: Սակայն քառորդն ի վերջո ավարտվեց 19:15՝ ի օգուտ Մալթայի:

Երկրորդ քառորդում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ՝ 30:39:

Մեծ ընդմիջումից հետո երկու քառորդներում էլ Հայաստանի ընտրանին պահպանեց միավորների առավելությունը և հաղթանակ տոնեց 84:68 հաշվով:

6 տարի անց՝ 2016 թվականից ի վեր Հայաստանի բասկետբոլի հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է: