«Աստծուց վախեցեք»․ Աղվան Հովսեփյանի պաշտպանը՝ դատավոր Մ․ Մարտիրոսյանին

«Աստծուց վախեցեք»․ Աղվան Հովսեփյանի պաշտպանը՝ դատավոր Մ․ Մարտիրոսյանին

Օրերս ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպանները հրատապ նիստ հրավիրելու միջնորդությամբ դիմել էին դատարան, որը մերժվել էր։ Պաշտպանների պնդմամբ՝ Հովսեփյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, կա նույնիսկ կոմայի մեջ ընկնելու վտանգ։ Այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեկնարկել է Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով հերթական դատական նիստը։ Քիչ առաջ պաշտպանները՝ կրկին Հովսեփյանի առողջականով պայմանավորված, միջնորդություն ներկայացրին՝ խափանման միջոցը փոխելու հարցով, սակայն դատավորը այն առանց քննության թողեց՝ պնդելով, թե չի ստացել դատաբժշկական փորձաքննության արդյունքերը։

«Եթե բժիշկը ասում է, որ անձը առողջական խնդիր ունի, դատավորը պատրավոր է հաշվի նստել դրա հետ»,- ասաց Հովսեփյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ու ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Մարտիրոսյանին։

«Աստծուց վախեցեք, ես ափսոսում եմ, որ պետությունը Ձեզ հնարավորություն է տվել կրելու այդ պատմուճանը։Ես Ձեր թույլ տվությունը չեմ հարցնում, ես Ձեզ համարում եմ որպես ֆիզիկական միավոր»,- ասաց Հովսեփյանի մյուս պաշտպանը ՝ Էրիկ Ալեքսանյանը՝ դուրս գալով նիստերի դահլիճից, ինչից հետո սանկցիա կիրառվեց փաստաբանի նկատմամբ։

Վերնագիր՝