Պահպանել հրադադարի ռեժիմը. Լոնդոնը դիմել է Մոսկվային

Պահպանել հրադադարի ռեժիմը. Լոնդոնը դիմել է Մոսկվային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Զատկի առիթով 30-ժամյա հրադադարի» մասին հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվահին կոչ է արել հարգել Ուկրաինայում հրադադարի ամբողջական և անվերապահ ռեժիմը:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Ուկրաինան «պարտավորվել է լիարժեք հրադադար» պահպանել և կոչ է արել Ռուսաստանին «անել նույնը»:

Նա նշել է, որ դադարը թույլ կտա բանակցություններ վարել արդար և տեւական խաղաղության շուրջ. «Եկել է պահը, որ Պուտինը ցույց տա, որ լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, վերջ տալով իր սարսափելի ներխուժմանը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց «Զատիկի առիթով հրադադարի» մասին, որը նախատեսում է Ուկրաինայում բոլոր ռազմական գործողությունների դադարեցում ապրիլի 19-ի երեկոյից մինչև ապրիլի 21-ի կեսգիշերը։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը խախտել է հրադադարը, և հարձակումները շարունակվում են։ Նա նշել է, որ ռուսական հրետանին դեռևս գործում է, և դա խաթարում է Մոսկվայի խոսքերի արժանահավատությունը։ Նա առաջարկել է 30 օրով երկարաձգել հրադադարը, որպեսզի Ռուսաստանը կարողանա հաստատել խաղաղության իր պատրաստակամությունը։ Մեծ Բրիտանիան և Իտալիան նաև կոչ են արել Ռուսաստանին համաձայնվել կրակի անվերապահ դադարեցմանը։ Ուկրաինան, սակայն, հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա լիակատար հրադադարը։