Գործի չգաք, փող չեք ստանա․ ահազանգում են հոթելի աշխատակիցները

Գործի չգաք, փող չեք ստանա․ ահազանգում են հոթելի աշխատակիցները

Երեւանում գործող «Բադեն-Բադեն» հյուրանոցում աշխատակիցները բարձրաձայնել են արտակարգ իրավիճակով պայմանավորված աշխատանքի չգնալու հարցը։ Մեզ այդ հոթելի աշխատակիցներից մեկն ասաց, որ տնօրենին տեղյակ են պահել ստեղծված վիճակի մասին, վերջինս էլ ասել է սեփականատիրոջը եւ ստացել հետեւյալ պատասխանը․ «Եթե գործի չգան, ուրեմն փող չի լինի, որ ապրեն»։
Այդ պատասխանը ստանալուց հետո բոլորն այս օրերին այցելում են աշխատանքի, կատարում իրենց աշխատանքը։
«Բադեն-Բադենից» մեզ տեղեկացրին, որ իրենք շուրջօրյա աշխատում են, արտակարգ դրությունն իրենց վրա չի ազդում։
Ինչ վերաբերում է աշխատակիցներին նման պատասխան տալուն, մեզ փոխանցեցին․ «Բնականոն հունով մենք աշխատում ենք, ոչ մեկին չենք ասել՝ գործի չգան։ Տենց դեպք չի եղել, չի էլ կարող լինել»։