Բրեդ Պիտտը խոստովանել է, որ տարիքի հետ ավելի «լացկան» է դարձել

Բրեդ Պիտտը խոստովանել է, որ տարիքի հետ ավելի «լացկան» է դարձել

Հոլիվուդյան դերասան Բրեդ Պիտտը հայտարարել է, որ տարիքի հետ ավելի լացկան է դարձել։ Interview magazine-ին տված հարցազրույցում նա ասել է, որ 35 տարեկանից հետո չափազանց կոպտացել է բնավորությամբ, սակայն վերջին շրջանում սենտիմենտալությունը կրկին վերականգնվել է։

«Քսան տարի ես չեմ լացել, բայց հիմա նկատում է, որ ինձ հուզելն ավելի դյուրին է դարձել»․- ասել է դերասանը, հավելելով, որ չգիտի դա ինչի կբերի, բայց կարծում է, որ դա լավ նշան է։ Ամսագիրը կարծում է, որ Պիտտի սիրտը փափկացել է Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո, երբ չափազանց շատ տառապել է եւ ստիպված եղել ընդունել նաեւ սեփական սխալները։