Ռուսական սպառազինություններին դեմ է ԱՄՆ-ն, ոչ թե ՆԱՏՕ-ն

Ռուսական սպառազինություններին դեմ է ԱՄՆ-ն, ոչ թե ՆԱՏՕ-ն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների՝ Անկարայի կողմից գնման գործարքին դեմ է ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ Միացյալ Նահանգները։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Միացյալ Նահանգները մեզ անընդհատ համոզում է, որ հրաժարվենք Ս-400-ներից։ Սակայն ինչու պետք է հրաժարվենք։ Դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկել։ Իսկ մենք ունենք իրավունք օգտագործելու տարբեր համակարգեր։ ՆԱՏՕ-ում հստակ ասացին, որ դա խնդիր չի առաջացնի։ Հունաստանն ունի Ս-300 համակարգեր արդեն երկար տարիներ եւ նրանց ոչինչ չեք ասում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Բուրդուր քաղաքում ունեցած իր ելույթի ընթացքում։