Էրդողանը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև գազային համաձայնագիրը

Էրդողանը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև գազային համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է տվել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև բնական գազի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։ 

Համապատասխան որոշման մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Վերոնշյալ Համաձայնագիրը Ստամբուլում ստորագրվել է անցյալ տարվա մայիսի 14-ին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին փաստաթուղթը վավերացրել էր 2024 թվականի հուլիսի 8-ին։

Նշվում է, որ համաձայնագրի շրջանակներում կողմերը մտադիր են ընդլայնել համագործակցությունը բնական գազի առքուվաճառքի, առաքման, փոխանակման և տարանցման հարցերում ինչպես Ադրբեջանից, այնպես էլ՝ երրորդ երկրներից իրենց տարածքներով։

Պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող կամ Թուրքիայի տարածքով երրորդ երկրներ տարանցվող գազի ընդհանուր ծավալի առնվազն 40 տոկոսը պետք է առաջարկվի թուրքական BOTAŞ ընկերությանը նույն առևտրային պայմաններով, ինչ «Ադրբեջանի գազամատակարարման ընկերությանը»: