«Կարմիր գծեր»՝ կապույտ վառելիքի համար. գազի գները կսահմանափակվե՞ն

Բրյուսելը դիտարկում է Եվրամիությունում գազի գների ժամանակավոր սահմանափակումներ սահմանելու հնարավորությունը, որը վերջին շրջանում ԱՄՆ-ի համեմատ հասել է ռեկորդային մակարդակի։
Այս շաբաթ Եվրոպայում կապույտ վառելիքի գներն ամենաբարձրն էին վերջին երկու տարվա ընթացքում։
Financial Times-ը գրում է, որ գազը Եվրոպայում երեքից չորս անգամ ավելի թանկ է, քան՝ ԱՄՆ-ում, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում եվրոպական ընկերությունների համար։
Եվրահանձնաժողովը քննարկում է սահմանաչափ ներդնելու հնարավորությունը որպես «մաքուր արդյունաբերական գործարքի» վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի քննարկումների մաս, հայտնում են աղբյուրները:
Փաստաթուղթը սահմանում է ԵՄ ծանր արդյունաբերությանն աջակցելու ուղիները, քանի որ բիզնեսները բախվում են բազմաթիվ մարտահրավերների, ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային միջոցառումները և ԵՄ-ի՝ կանաչ տեխնոլոգիաներին հավակնոտ անցումը:
Գների շեմի մեխանիզմների շուրջ բանակցությունները, թեև վաղ փուլում են, առաջացրել են արդյունաբերական խմբերի արձագանքը, որոնք զգուշացնում են եվրոպական շուկայում «վստահությունը» խաթարելու մասին:
ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ ծրագրերը կներառեն նաև միջոցներ, որոնք թույլ կտան կանխել մատակարարների կողմից գազի գների բարձրացումը ամռանը, երբ եվրոպական երկրները վառելիքը կուտակեն ձմռանն ընդառաջ:
Կարծիքներ