Հայաստանը ներկա իրավիճակում օգնության համար չի դիմել Ռուսաստանին․ Վալենտինա Մատվիենկո

Հայաստանը ներկա իրավիճակում օգնության համար չի դիմել Ռուսաստանին․ Վալենտինա Մատվիենկո

Հայաստանը ներկա իրավիճակում Ռուսաստանին չի դիմել օգնության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում։ «Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է։ Ոչ մի խնդրանք Հայաստանի ղեկավարությունից, իմ հայաստանցի գործընկերոջից չեմ ստացել ուղղված Ռուսաստանին՝ օգնել Հայաստանին ինչ որ բանում»,- ասել Է Մատվիենկոն։ Նա ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանը երբեք չի խառնվում այլ պետությունների ներքին գործերին, քանի որ դա ընդունելի ձեւ չէ ռուսների համար։