Միխայել Շումախերի կինն առաջին անգամ հարցազրույց է տվել

Միխայել Շումախերի կինն առաջին անգամ հարցազրույց է տվել

Ավտոմրցորդ Միխայել Շումախերի կինը՝ Կորինա Շումախերն ամուսնու հետ տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո առաջին անգամ վճռականություն է հանդես բերել հարցազրույց տալու։ Նա պատմել է, թե ինչպես է կարողացել հաղթահարել ստեղծված իրավիճակը եւ ասել է, որ երախտապարտ է ամուսնուն։ Նշենք, որ ողբերգության մանրամասները Շումախերի հարազատները գաղտնի են պահել արդեն վեց տարի։ Joinfo.ua-ի փոխանցման համաձայն, լեգենդար ավտոմրցորդի կինը ասել է, որ երախտապարտ է ամուսնուն ամեն ինչի համար, ինչ նա արել է իր եւ երեխաների համար։ Նա հիշել է, որ երբ երեսուն տարեկան էր, ուզել է ձի ունենալ ու Միխայելը իր հետ գնացել է Դուբայ ու գնել իր համար արաբական ձի։ Նա նկատել է, որ ձիերի հետ աշխատանքն իրեն օգնում է հաղթահարել ընտանեկան դժվարությունները։ Նշենք, որ նրանց դուստրը՝ Ջինան եւս ձիերի մեծ սիրահար է։ Որդին՝ Միք Շումախերը, հոր ճանապարհով է գնում ու արդեն բավական կայացած ավտոմրցորդ է։