Հայտնի է Էդուարդ Բաբայանի գործով նիստի օրը  

Հայտնի է Էդուարդ Բաբայանի գործով նիստի օրը   

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի գործով դատական առաջին նիստը կկայանա մարտի 21-ին, ժամը 10․00-ին։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Բաբայանի պաշտպանից, սակայն նա նշեց, որ տեղյակ չէ։

Նշենք, որ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ 

Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվեց, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ 

Գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։