Ավելի քան 260 զոհ, 900 վիրավոր․ ի՞նչ է հայտնի ողբերգական վթարի մասին

Ավելի քան 260 զոհ, 900 վիրավոր․ ի՞նչ է հայտնի ողբերգական վթարի մասին

Արեւելյան Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 261-ի։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին ասել է երկրի Հարավ-Արևելյան երկաթուղու ներկայացուցիչ Ադիթյա Չաուդուրին, փոխանցում է Press Trust of India լրատվական գործակալությունը:

Չաուդուրին հավելել է, որ վթարի ենթարկված վագոններից վիրավորներին ու ուղևորներին փրկելու և տարհանելու աշխատանքներն ավարտվել են։

Ավելի վաղ աղետների արձագանքման ազգային ուժերի գլխավոր տեսուչ Նարենդրա Սինգհ Բունդելան հայտնել էր 238 զոհի մասին։ Agence France-Presse (AFP)-ն, իր հերթին, հաղորդել է 288 զոհի մասին: 

Սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ 

Նշվում է նաև, որ տուժել է մոտ 900 մարդ։